Մեքսիկայի նոր նախագահը ԱՄՆ-ին սահմանի խնդիրների հետ կապված կօգնի: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Reuters- ը:
Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Անդրես Մանուել Դոպեսո Օբրադորի հետ: Նրա խոսքով, քննարկվել է սահմանների անվտանգության հարցը: Թրամփը հույս է հայտնել, որ Մեքսիկայի նոր ղեկավարը կօգնի ԱՄՆ-ին այդ հարցում: Նա նաեւ նշել է, որ քննարկվել է Հյուսիսատլանտյան ազատ առեւտրի համաձայնագիրը (NAFTA) եւ առանձին երկկողմ համաձայնագրի կնքման հնարավորությունը:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս քննադատել է NAFTA-ն, որի կազմում են Մեքսիկան եւ Կանադան եւ պահանջել վերանայել պայմանագիրը: Թրամփի իշխանության գալուց հետո Մեքսիկայի հետ հարաբերությունները վատթարացան, երբ ԱՄՆ նախագահը անօրինական միգրանտների ներթափանցումը կանխելու նպատակով Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման անհրաժեշտության մասին հայտարարեց: Ավելին, Թրամփը պնդում էր, որ Մեքսիկան նույնպես պետք է վճարի պատի շինարարարության համար:





























