Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) 44-րդ նստաշրջանին, ինչպես նաեւ Ֆրանկոֆոն խորհրդարանների նախագահների համաժողովին եւ ՖԽՎ բյուրոյի նիստին մասնակցելու համար հուլիսի 4-8-ը Քվեբեկում (Կանադա) կգտնվի ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակության կազմում է ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:

Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ: