Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը դիմել է Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին:
Այս առնչությամբ Facebook-ի իր էջում Աշոտյանը գրել է.
«Այսօր պաշտոնապես դիմել եմ Գերմանիայի Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նորբերթ Ռոթգենին գերմանական Rheinmetall ընկերության եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջեւ ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին ստորագրված մտադրությունների հուշագրի առնչությամբ։
Նամակը ներկայացնում եմ ստորեւ։
Նմանատիպ գրություն ուղարկել եմ նաեւ Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարին։
Ընթացքի մասին կտեղեկացնեմ»:
Աշոտյանը իր էջում հրապարակել է նամակի լուսանկարը:





























