Մալազիայում ձերբակալվել է նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը: AP-ն քննիչներին վկայակոչելով  հաղորդում է, որ  Ռազակի դեմ մեղադրանքը կներկայացվի հուլիսի 4-ին՝ դատավարության ընթացքում:

Նաջիբ Ռազակը ձերբակալվել է փողերի լվացման եւ 1MDB պետական ներդրումային հիմնադրամում միջոցների յուրացման գործի հետաքննության շրջանակներում:

Հիշեցնենք, որ վերջերս Մալազիայում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ 60 տարիների ընթացքում առաջին անգամ ընդդիմությունը իշխանության է եկել: Նոր վարչապետ Մահաթհիր Մոհամադը հանձնարարել է վերսկսել վերոնշյալ գործի հետաքննությունը,  որը կասեցվել էր Ռազակի ցուցումով: