Google-ը, չնայած անցյալ տարվա խոստումներին՝ դադարեցնել Gmail-ի մուտքային հաղորդագրություններից տվյալների հավաքումը, թույլ է տալիս կողմնակի հավելվածներ մշակողներին, որոնք ընդլայնում են Gmail-ի ֆունկցիոնալությունը, փոստային ծառայության օգտատերերի հաղորդագրությունները դիտել:
Այս եզրակացությանն է եկել «The Wall Street Journal» թերթը, որը հարցազրույց է վերցրել ինտերնետ հսկայի էլեկտրոնային փոստի համար աշխատած 20-ից ավելի նախկին եւ ներկա աշխատակիցներից:
Հրատարակությունը պարզել է, որ ներկայումս Gmail-ի օգտատերերի անձնական նամակներին մուտք ունեն հարյուրավոր ընկերություններ:
Այդ ընկերություններից մեկը Return Path-ն է: Այն տվյալներ է հավաքում շուկայագետների համար՝ սկանավորելով Google-ում, Microsoft-ում եւ Yahoo-ում ավելի քան 2 մլն մարդու էլեկտրոնային փոստերը:
Ընկերության համակարգիչների միջով մեկ օրվա ընթացքում շուրջ 100 միլիոն էլեկտրոնային նամակ է անցնում: Աղբյուրների համաձայն, մի քանի տարի առաջ հաղորդագրությունների վերլուծությունը իրականացնում էին Return Path-ի աշխատակիցները. օրինակ, նախանցյալ տարում ընկերության աշխատակիցները կարդացել են մոտ 8 հազար հաղորդագրություն:
Ըստ Թեդ Լոուդերի՝ Return Path- ի հետ մրցակցող eDataSource Inc.-ի նախկին տեխնիկական տնօրենի, Gmail-ի օգտագործողների նամակների մոնիթորինգը նման ընկերությունների համար սովորական պրակտիկա է: Նա նշել է, որ իր ընկերության ծրագրավորողները նույնպես կարդացել են նամակները, որպեսզի ստեղծեն նոր ծրագրային ալգորիթմներ կամ բարելավվեն գոյություն ունեցողները:





























