Բրիտանիայում 8 նորածինների սպանության եւ եւս 6 երեխայի սպանելու փորձի կասկածանքով ձերբակալվել է հիվանդանոցի աշխատակիցը, հաղորդում է BBC-ն:
Ոստիկանությունը հետաքննում է Չեսթեր կոմսության հիվանդանոցում 2015-ի մարտից մինչեւ 2016-ի հուլիսն ընկած ժամանակահատվածում նորածինների բաժանմունքում տեղի ունեցած 17 նորածինների մահը:
Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Մանկաբուժության եւ մանկական առողջության թագավորական քոլեջի հանձնաժողովն իր զեկույցում չի կարողացել մանկական մահացության համարժեք պատճառներ ներկայացնել՝ ուշադրություն դարձնելով միայն անձնակազմի ոչ բավարար պատրաստվածությանը:





























