Կյանքից հեռացել է Հայաստանի Հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը. նա 64 տարեկան էր:
Սարգիս Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 4-ին ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Հուղարկավորությունը՝ հուլիսի 5-ին ժամը 14:00-ին, նույն եկեղեցուց:
Սարգիս Աբրահամի Գրիգորյանը ծնվել է 1954 թվականի մարտի 16-ին Թբիլիսիում: 1974-2003 թվականներին մի շարք ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի գյուղատնտեսության, մաքսային, հարկային, կապի, տրանսպորտի, պետական եկամուտների ոլորտներում: 2003-2018թթ. եղել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետը:
Սարգիս Գրիգորյանը երկար տարիներ զբաղվել է հանդբոլով, հանդես է եկել հանդբոլի Հայաստանի հավաքականի կազմում: Եղել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ճանաչվել է հանրապետության հանդբոլի լավագույն դարպասապահ:




























