Siemens-ի եւ Alcoa-ի նախկին գործադիր տնօրեն Քլաուս Քլյանֆելդը օգոստոսի 1-ից նշանակվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի խորհրդական, հաղորդում է Reuters-ը:
Քլյանֆելդը NEOM-ի (թագավորությունում մեգա-քաղաքի եւ բիզնես գոտու կառուցման հավակնոտ ծրագիր) գործադիր տնօրենի պաշտոնը կթողնի: Նրա պարտականությունները կընդլայնվեն Սաուդյան Արաբիայի տնտեսական, տեխնոլոգիական եւ ֆինանսական զարգացման համար:
Նրա տեղը կզբաղեցնի Նադմի ալ Նասրը, որը նախկինում աշխատել է Aramco նավթային ընկերությունում: Նրան հանձնարարվել է մեգապոլիսի համար ռազմավարություն մշակել:





























