Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը տեղափոխվել է Լա Պաս քաղաքի կլինիկա հերթական բուժզննում անցնելու համար, նշված է երկրի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախատեսված պարբերական բժշկական հետազոտություններ անցկացնելու համար Բոլիվիայի նախագահ Էվո Մորալես Այման տեղափոխվել է Լա Պասի կլինիկա»,- նշված է հայտարարության մեջ:
Հետազոտությունից հետո նախագահը «իր պետական պարտականությունների կատարմանը կվերադառնա հաջորդ մի քանի օրեր ընթացքում»:





























