Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի առողջական վիճակը, որին բժիշկները այս շաբաթվա սկզբին անկողնային ռեժիմ էին նշանակել, սկսել է բարելավվել: Աս մասին հայտնել է կայսերական պալատի գործերի վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ միապետը գտնվում է բժիշկների հսկողության ներքո եւ օրվա ընթացքում կհանգստանա պալատի իր հարկաբաժնում: Ավելի վաղ Ակիհիտոյի մոտ, ով հիմա 84 տարեկան է, գրանցվել էին ուղեղային իշեմիայի ախտանիշներ, գլխապտույտ եւ ուժեղ քրտնարտադրություն:

Վերջին շրջանում Ճապոնիայի կայսերական զույգը երկրում շատ էր ճամփորդում՝ Ակիհիտոյի գահից հրաժարվելու նախաշեմին իրականացնելով հրաժեշտի ուղեւորություններ:

Ակիհիտո կայսրը 2019 թվականի ապրիլի 30-ին վայր կդնի միապետի լիազորությունները եւ գահից կհրաժարվի: Նա այսպիսի ցանկություն էր հայտնել դեռեւս 2016 թվականին՝ կապված տարիքի հետ: Դրանից հետո 2019-ի մայիսի 1-ին Ճապոնիայի նոր կայսր կդառնա Ակիհիտո կայսեր եւ Միտիկո կայսրուհու ավագ որդին՝ ներկայիս գահաժառանգ արքայազն Նարուհիտոն:

Ճապոնիայի միապետին օրենսդրությունը թույլ չի տալիս գահը լքել, սական Ակիհիտոյի համար խորհրդարանը բացառություն է կատարել: