Ալեքսանդրիայում եգիպտացի հնագետների կողմից հայտնաբերված սեւ գրանիտե սարկոֆագն այս տեսակի ամենամեծ օբյեկտն է, որը մեծապես զարմացրել է դամբարանների անգամ ամենափորձառու ուսումնասիրողներին, փոխանցում է Planet-today-ը:
Ըստ տեղական Khaleej Times պարբերականի, որը վկայակոչում է Եգիպտոսի հնությունների նախարարության աշխատակիցներին, սարկոֆագը դեռ չի բացվել, ուստի գիտնականներին հայտնի չէ, թ ինչ կա ներսում:
«Հաշվի առնելով, որ այսպիսի սարկոֆագներն հին եգիպտացիների կողմից օգտագործվել են մարդկանց թաղելու համար, ապա տարբերակներն այդքան էլ շատ չեն՝ միայն մեկը: Սակայն եթե սարկոֆագի ներսում ինչ-որ մեկի աճյունն է, ապա ինչու՞ է այն այսքան մեծ: Գուցե դրա մեջ ինչ-որ հսկա՞ է թաղված»,- մտորում են հնագետները:
Ըստ նրանց՝ օբյեկտի երկարությունը երկու հարյուր վաթսունհինգ սանտիմետր է, այսինքն, այս իսկապես մեծ է սովորական սարկոֆագներից: Ի դեպ, դրա կողքին գիտնականներն ալեբաստրից պատրաստված գլուխ են հայտնաբերել. ենթադրվում է, որ այն սարկոֆագում թաղված մարդուն պատկերող արձանի մի մասն է եղել:
Հնագետներին մնում է միայն բացել սարկոֆագը եւ տեսնել, թե ինչ կա ներսում:





























