Դատելով ամեն ինչից ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Հյուսիսային Կորեա այցի ֆոնին, որտեղ նա հույս ունի միջուկային զինաթափման ճանապարհային քարտեզի վերաբերյալ համաձայնության հասնել, ԱՄՆ-ն որոշել է ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացման հարցում հրաժարվել «ամեն ինչ կամ ոչինչ» մոտեցումից:
Reuters-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների հանդիպման ընթացքում, Կիմ Չեն Ընն իր պատրաստակամությունն էր հայտնեկ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման աշախատանքներին, սակայն չի հստակեցրել ինչպես եւ երբ Փհենյանը կհրաժարվի միջուկային զենքի ծրագրից, որը սպառնում է ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին:
Այդ ժամանակվանից ամերիկյան պաշտոնայներն աշխատում են համաձայնագրի վրա:
Սակայն գործակալության աղբյուրները հայտնում են, որ որեւէ առաջխաղացման կամ որոշակի առաջընթացի նշաններ անգամ ցանկացած պայմանագրի առանցքային պայմանները որոշելու համար չկան:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը պահանջել էր, որ Հյուսիսային Կորեան հրաժարվի իր ողջ միջուկային ծրագրից, մինչեւ որ կոշտ միջազգային պատժամիջոցների թուլացուը կկարողանա ակնկալել:
Սինգապուրի գագաթաժողովի նախօրեին Պոմպեոն ասել էր, որ Թրամփը չի հրաժարվի «լիարժեք, վերահսկելի եւ անշրջելի ապամիջուկայնացումից»: (CVID)
Սակայն, անցյալ կիրակի ԱՄՆ դեսպանորդ Սուն Կիմի եւ Հյուսիսային Կորեայի գործընկերների միջեւ տեղի ունեցած բանակցություններից հետո այս արտահայտությունը հանկարծակի անհետացավ Պետդեպարտամենտի բառապաշարից:
Երկու ամերիկացի պաշտոնյաներն ասել են, որ Թրամփի ղեկավարությունը Հարավային Կորեայի խորհրդով նահանջել է CVID- ի գաղափարից:
ԿԺԴՀ-ի հետ բանակցություններ վարած հարավկորեացիները պնդում էին, որ փուլային բանակցությունները ավելի հավանական է, որ հաջողություն բերեն, քան պնդել, որ Փհենյանը զիջի ԱՄՆ-ի բոլոր պահանջներին:
Վաշինգթոնում նաեւ եկել են այն եզրակացության, որ Հյուսիսային Կորեայի հարցում Չինաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը պահպանելը ավելի խնդրահարույց կլինի, եթե ԱՄՆ-ն հետեւի «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքին:





























