«Հյուսիսային հոսք-2» գազամուղը Ռուսաստանին հնարավորություն կտա ազդել եվրոպական քաղաքականության վրա: Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, «Հյուսիսային հոսք-2»-ը «ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ծրագիր է, որը հանգեցնում է ապակայունացման եւ Ռուսաստանին հնարավորություն է տալիս ազդել ոչ միայն եվրոպական տնտեսության, այլեւ քաղաքականության վրա»:

 «Հյուսիսային հոսք-2»-ը շահագործման կհանձնվի 2019 թվականին: Խողովակաշարը պետք է անցնի Բալթիկ ծովի հատակով ռուսական ափերից մինչեւ Գերմանիայի ափ: Նոր գազամուղը կկրկնապատկի առաջին «Հյուսիսային հոսք»-ի հզորությունը, որի երթուղին էլ հիմնականում կրկնի: