Հարավային Կորեայից ներմուծվող պողպատի, լվացքի մեքենաների եւ արեւային մարտկոցների ամերիկյան մաքսատուրքերը կարող են այս երկրին արժենալ ավելի քան 2,4 մլրդ դոլար, հայտնում է Yonhap-ը:

2015-2017 թվականների միջինից 70 տոկոսի չափով ԱՄՆ նոր մաքսատուրքերը կարող են հանգեցնել նաեւ գրեթե 16 հազար աշխատատեղերի կրճատման: Զեկույցի համաձայն՝ լվացքի մեքենաների արտադրության արդյունաբերությունը կկորցնի 760 մլն դոլար եւ 8,1 հազարից ավելի աշխատատեղ, իսկ արեւային մարտկոցներ արտադրողները՝ 470 մլն դոլար եւ մոտ 1,3 հազար աշխատատեղ:

Ավելի վաղ Հարավային Կորեան հարցում էր ուղարկել ԱՀԿ ԱՄՆ հետ երկկոկղմ խորհրդատվություն անցկացնելու մասին՝ հունվարին Վաշինգթոնի կողմից լվացքի մեքենաների եւ արեւային մարտկոցների տարրերի ներմուծման մաքսատուրք սահմանելու հարցով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի վերջին 4 տարով մաքսատուք էր սահմանել հատկապես Ասիայից ներմուծվող արեւային վահանակների եւ լվացքի մեքենաների վրա: Հարավկորեական կողմի կարծիքով՝ այս քայլը հակասում է ԱՀԿ նորմերին: Ապրիլին Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել էին ԱՄՆ ներմուծվող 480 մլն դոլարի մի շարք ապրանքների արտոնյալ սակագների գործողությունը դադարեցնելու ծրագրերի մասին՝ ի պատասխան սահմանված մաքսատուրքերի:

ԱՄՆ նոր մաքսատուրքերն առաջին հերթին վերաբերում են հարավկորեական LG Electronics եւ Samsung Electronics ընկերություններին: