57-ամյա չին մագնատ, HNA Group-ի համահիմնադիր եւ կոնգլոմերատի նախագահ Վան Ցզյանը մահացել է Ֆրանսիայում լուսանկրավելիս ընկնելու հետեւանքով:
BBC-ի փոխանցմամբ՝ Վան Ցզյանը բարձրացել է եզրապատի վրա՝ Բոնյե գեղատեսիլ գյուղում լուսանկար անելու համար, եւ ընկել է: Ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Ոստիկանությունը նրա մահը կասկածելի չի համարում՝ տեղի ունեցածը դժբախտ պահատար համարելով:
Պարոն Վանը օգնել է HNA-ն ավիացիայի, զբոսաշրջության եւ ֆինանսների ոլորտներում ակտիվներով աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը դարձնել: Նա խոշոր բաժիններ ուներ Deutsche Bank-ում, Hilton ցանցում եւ լոնդոնյան երկնաքերերում:
Ընկերությունն այժմ զբաղվում է իր որոշ միջազգային ակտիվների վաճառքով՝ վերջին տարիներին արագ ընդլայնման ընթացքում կուտակված ներքին պարտքի նրճատման համար:

Հասանելի է
русский



























