Նիդերլանդներում թանգարանից կուրարե թույնով շիշ են գողացել: NLTimes-ի տվյալներով, կուրարե թույնով շիշը գողացել են Լեյդենում գտնվող Բուրգավայի թանգարանից: Ոստիկանությունը փնտրում է թույնը եւ կոչ է անում նրանց, ովքեր գտնեն այն, չդիպչեն:
Թույնը գտնվում էր սեյֆում, որն էլ գողացել են թանգարանից: Թույնը լցված էր կարմիր կափարիչով փոքրիկ ապակե շշում, որի վրա փակցված է կուրարե գրությամբ հին պիտակը:
Կուրարեն որսի համար օգտագործվել է Հարավային Ամերիկայի բնիկ ցեղերի կողմից: Նիդերլանդներում այն էվթանազիայի ընթացքում որպես մկաններն անշարժացնող նյութ է օգտագործվել:





























