ՀԱՀ-ի հարավում գտնվող Sibuya արգելոցում առյուծները ռնգեղջյուր որսացող մի քանի որսագողերից մեկին հոշոտել են, Facebook-ում հայտնել է արգելոցի սեփականատեր Նիք Ֆոքսը:
Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդուց կազմված որսագողերի խումբը, հուլիսի 2-ի գիշերը ներխուժել է արգելոցի տարածք: Նրանք զինված էին խլացուցիչով հզոր հրացանով, կացնով եւ կծաքցանով, ինչպես նաեւ իրենց հետ բերել էին մի քանի օրվա սնունդ եւ ըմպելիք:
«Բոլոր նշանները վկայում են, որ հանցախումբը պատրաստվում էր սպանել ռնգեղջյուրներին եւ սղոցել նրանց եղջյուրները», — ընդգծում է Ֆոքսը:
Օրվա երկրորդ կեսին զբոսաշրջիկներին սաֆարիում ուղեկցող զբոսավարը առյուծների խմբի մոտ մարդկային մնացորդներ եւ պատառոտված ուսապարկ է տեսել, ինչի մասին տեղեկացրել է ղեկավարությանը: Երեկոյան դեպքի վայր են ժամանել ոստիկանները եւ որսագողության դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակցիները:
«Դեռ պարզ չէ, քանի որսագող է սպանվել: Դատաբժշկական փորձագետները շարունակում են աշխատանքը», —գրել է Ֆոքսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























