Փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են Փհուկետ կղզու ափերի մոտ խորտակված նավերի ուղեւորների որոնումները: The Phuket News թերթը հինգշաբթի հաղորդում է, որ այս պահին փրկվել է 51 մարդ:

Փհուկետի նահանգապետ Նորապհատ Պլոտհոնգը նշել է, որ որոնումները գիշերը կասեցվել են եւ կվերսկսվեն հուլիսի 6-ին՝ ժամը 06:30-ին: Նրա տեղեկացմամբ, 53 մարդի դեռեւս անհետ կորած է համարվում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ զբոսաշրջիկներով երկու նավակները, որոնցում 97 եւ 39 մարդ է գտնվել, փոթորկի հետեւանքով շրջվել են Փհուկետի ափերի մոտ:

Associated Press-ը հաղորդում է, որ առաջինում գտնվել են Չինաստանից զբոսաշրջիկներ, երկրորդում՝ Չինաստանից եւ Եվրոպայից: