Ավստրալիայում՝    Քվինսլենդ նահագնում, անոմալ շոգի պատճառով խճուղու ասֆալտը հալվել է, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով ABC News-ին:

Հեռուստաալիքի տվյալներով, միջադեպի արդյունքում մոտ 50 մեքենաների անվադողերը վնասվել են:

Տեղական իշխանությունները խոստացել են ավտոմեքենաների սեփականատերերին փոխհատուցում վճարել:

Ներկայումս տեղական իշխանությունները պարզում են միջադեպի բոլոր հանգամանքները:

Իր հերթին Tablelander թերթը հաղորդել է, որ Ավստրալիայի տրանսպորտի նախարարությունը չի կարծում, որ այս միջադեպը կապված է անորակ ասֆալտապատման հետ: