Հուլիսի 5-ին՝ ժամը 09.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից հայտնաբերվել եւ ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1965 թ. ծնված Սարգիս Ա.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2009 թ. մայիսի 5-ից ՌԴ Կալուգայի մարզի ՆԳՎ Կոզելսկի շրջանի ՆԳԲ-ի կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի (կաշառք տալը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Սարգիս Ա.-ն տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին եւ ՀՀ Գլխավոր դատախազություն:





























