ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է պահանջել ՆԱՏՕ-ի անդամներից «վճարել հաշիվները»: Այս մասին նա հայտարարել է ի պաշտպանությունում Սենատի ընտրություններում հանրապետականների թեկնածու Մջթա Ռոզենդեյլի՝ Մոնտանայում կայացած հանրահավաքին իր ելույթի ժամանակ, փոխանցում է Breibart պորտալը:
«Ես պատրաստվում եմ ասել ՆԱՏՕ-ին. «Դուք պետք է սկսեք վճարել ձեր հաշիվները: Միացյալ Նահանգներըն ամեն ինչի մասին հոգ չեն տանի»,- ասել է Թրամփը:
Նշենք, որ Թրամփը կմասնակցի հաջորդ շաբաթվա սկզբին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որտեղ սպասվում է, որ նա կոչ կանի Դաշինքի անդամներին մեծացնել սեփական պաշտպանական ծախսերը:
Իր ելույթում Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամներին այն բանի համար, որ նրանք ավելի չեն վճարում իրենց պաշտպանության համար եւ Միացյալ Նահանգների հետ անհավասար առեւտրային պայմաններ են պահանջում:
«Եվրոպային պաշտպանելու համար մենք վճարում ենք 70-ից 90 տոկոսը, եւ դա նորմալ է: Իհարկե, նրանք սպանում են մեզ առեւտրի եւ այլ մասերով: Նրանք Եվրոպայում բիզնեսն անհնարին են դարձնում: Նրանք մեզ Mercedes եւ BMW են վաճառում: ԵՄ-ի հետ մենք 151 մլրդ դոլարի առեւտրային բալանսի դեֆիցիտ ունենք: Եվ, գումարած այս ամենին, նրանք սպանում են մեզ ՆԱՏՕ-ում»,- հայտարարել է նա:
Քննադատության է ենթարկվել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Մենք վճարում ենք ՀՆԱ-ի 4 տոկոսը: Իսկ Եվրամիության ամենախոշոր երկիրը՝ Գերմանիան, 1 տոկոս է վճարում: 1 տոկոս: Ես Անգելային ասել եմ. «Չեմ կարող երաշխավորել, բայց մենք ձեզ պաշտպանում ենք, իսկ դա քեզ համար շատ ավելին է նշանակում, քանի որ ես չգիտեմ, թե ինչպիսի պաշտպանություն մենք կստանանք ձեզանից»:
«Նրանք գազային գործարք են կնքում Ռուսաստանի հետ: Նրանք Ռուսաստանին միլիարդավոր եւ միլիոնավոր դոլարներ են վճարում: Եվ ուզում են, որպեսզի մենք պաշտպանենք նրանց Ռուսաստանից, եւ մենք հիմարներ ենք, որոնք վճարում են այս ամենի համար»,- ասել է Թրամփը:




























