Լեհաստանի հյուսիս-արեւելքում «ՄիԳ-29» կործանիչ է վթարի է ենթարկվել: Աղետը տեղի է ունեցել առավոտյան ժամը 2-ի սահմաններում: Օդաչուն հասցրել է կատապուլտացվել, սակայն մահացած է հայտնաբերվել ընկած բեկորներից մի քանի հարյուր մետր այն կողմ: 

Ըստ «Ռադիո Լեհաստան»-ի՝ աղետի պատճառները պարզվում են: Ինչպես հայտնի է, ինքնաթիռն ընկել է գետնին եւ հրդեհվել է: Այս պահին վթարի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները: Օդանավը պատկանում էր Մալբորկում 22-րդ տակտիկական ավիացիոն բազային: Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության տվյալներով՝ օդաչուն թռչել է ընդհանուր առմամբ 800 ժամ, որից 500-ը՝ «ՄիԳ-29»-ով: