Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է նրանց, ով քննադատում է իրեն Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ցանկության համար, հաղորդում է Breibart պորտալը:

«Կարողանալ հարմարվելով ապրել Ռուսաստանի հետ եւ հարաբերություններ ունենալ Չինաստանի հետ լավ է, դա վատ չէ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ավելացրել է ԱՄՆ ռազմական ծախսերը: Ըստ նրա՝ Ռուսաստանն ու Չինաստանը «կնախընտրեին Հիլարիին (Քլինթոն)»: Նա նշել է, որ իր նպատակը Միացյալ Նահանգների Զինված ուժերն այնքան հզոր դարձնելն է, որպեսզի «ոչ ոք խաղեր խաղալու ցանկություն չունենա»: Ընդ որում, Թրամփը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն երբեք ստիպված չի լինի օգտագործել իր ռազմական ուժը:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ նախագահների հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին Հելսինկիում: