ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
Հրամանագրում, մասնավորապես, գրված է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 18-ի ԲԴԽ-17-Ո-35 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Ռուբեն Վարդազարյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»:





























