ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վազգեն Ռշտունուն Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակելու մասին:

Հրամանագրում, մասնավորապես, նշված է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 28-ի ԲԴԽ-20-Ո-42 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վազգեն Ռշտունուն նշանակել վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»: