1900 թվականին Վիկտորիա թագուհու կողմից անգլո-բուրական պատերազմում մարտնչած զինվորներին նվիրած շոկոլադե սալիկը Անգլիայի հարավային Սկանտորպ քաղաքում վաճառքի է հանվել Eddisons CJM առցանց աճուրդում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վիկոտրիայի կիսադեմով, կարմիրով, ոսկեգույնով եւ երկնագույնով ներկված 15 սմ երկարությամբ եւ 8 սմ լայնությամբ թիթեղյա տուփը արտադրել էր Cadbury ընկերությունը: Շոկոլադի վրա գրված ՝ «Ձեզ երջանիկ Նոր Տարի եմ մաղթում. Վիկտորիա»:

118 տարվա վաղեմության շոկոլադը աճուրդում վաճառքի է հանել Լոնդոնի բնակչուհին:

 «Ցավոք, նա չգիտի, որտեղից է այն հայտնվել: Կինն այն գտել է կոմոդի դարակում եւ ենթադրում է, որ շոկոլադը նախկինում էլ պահպանվել է իր հանգուցյալ ամուսնու ընտանիքում», - ասել է աճուրդի տան ներկայացուցիչ Փոլ Կուպերը:

Աճուրդը կավարտվի հուլիսի 10-ին: Սալիկը 120 եվրո (158 դոլար) է գնահատվել: