Պամպլոնա քաղաքում ցլերի հետ վազքի ժամանակ 5 մարդ է վիրավորվել, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով EFE գործակալությունը։

Գործակալության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Սան Ֆերմին տոնի ժամանակ, 4 մարդ կոտրվածքներ են ստացել, իսկ մեկին էլ ցուլը հարվածել է եղջյուրներով։

Նշվում է, որ Պամպլոնայում Սան Ֆերմինի ժամանակ ամեն տարի ցլերի հետ վազք է կազմակերպվում։ «Մրցավազքի» երթուղին կազմում է 875 մետր։

Վերջին մահացու դեպքը ցլերի հետ վազքի ժամանակ տեղի էր ունեցել 2009 թվականին։