Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի հետ:
Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարեկլ եւ գրառում արել.
«Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով։
Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին եւ հայկական ֆուտբոլին»,– գրել է նա:





























