Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանի հետ:
Այս առնչությամբ նա facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել եւ գրառում արել.
«Այսօր Կրթության և գիտության նախարարությունում հյուրընկալել էինք աշխարհահռչակ գիտնական Յուրի Օգանեսյանին, ում անունն ամրագրված է Մենդելեեւի աղյուսակում։ Աշխարհի ցանկացած պետության նախարարի համար մեծ պատիվ կլիներ լսել Օգանեսյանի խորհուրդները գիտության զարգացման վերաբերյալ։
Գիտությունը վերադառնում է Հայաստան»,-գրել է նա:





























