Աշխատանքային այցով հունվարի 28-ին Վրաստան կժամանի Հարավային Կովկասում Եվրամիության հատում ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:

Նա հանդիպումներ կունենա Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, խորհրդարանական մեծամասության եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակում, եվրոպացի գործիչը մտադիր է հանդիպել նաեւ արտախորհրդարանական ընդդիմության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հաղորդում են վրացական լրատվամիջոցները: