Փրկարարներին հաջողվել է դուրս բերել Թաիլանդի հյուսիսում քարանձավում արգելափակման մեջ հայտնված 12 պատանիներից հինգերորդին, հայտնում է «Քաո Սոթ» թերթի ինտերնետային տարբերակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի ուշ Thai PBS ալիքը հայտնել է, որ փրկված հինգերորդ երեխայով ուղղաթիռը քարանձավից դեպի հիվանդանոց է ուղեւորվել:
Երկուշաբթի առավոտյան փրկարարները վերսկսել են հորդառատ անձրեւների հետեւանքով քարանձավում արգելափակված երեխաների տարհանման օպերացիան: Կիրակի օրը քարանձավից դուրս էր բերվել 4 երեխա: Նրանք քարանձավը ելքից բաժանող 5 կիլոմետրից 1-ն անցնում են ջրի տակ լողալով՝ փորձառու դայվերների ուղեկցությամբ:




























