ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կհետեւի Սինգապուրում հունիսի 12-ին ստորագրված համատեղ փաստաթղթին, որում, մասնավորապես, խոսվում է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման Փհենյանի պատրաստակամության մասին: Այս մասին Թրամփը գրառում է կատարել իր թվիթերյան էջում։

«Ես վստահ եմ, որ Կիմ Չեն Ընը հանձնառու կլինի համաձայնագրին, որը մենք ստորագրել ենք, եւ որ ավելի կարեւոր է՝ հարգանքով եմ վերաբերվում մեր ձեռքսեղմանը»,-գրել է նա

Միեւնույն ժամանակ նա հնարավոր է համարել, որ չինական իշխանությունները կարող են «բացասական ճնշում գործադրել» այդ փաստաթղթում նշված պարտավորությունների կատարման գործընթացի վրա: