Չեխիայի արդարադատության նախարար Տատյանա Մալան որոշել է հրաժարական ներկայացնել իր դիպլոմային աշխատանքներում հայտնաբերված գրագողության մեղադրանքների ֆոնին, հայտնում է Lidove noviny-ն:
Նախարարի խոսքով՝ գրագողության մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Նա շեշտել է, որ լրատվամիջոցներն այդ պատմությունն ուռճացրել են:
«Իմ դեմ արշավ է տարվում, ուստի ես որոշեցի չխոչընդոտել վերջերս նշանակված կառավարության աշխատանքին»,- հայտարարել է Մալան:
Նրա ենթադրությամբ՝ այս մեղադրանքների պատճառը կարող է լինել ընդդիմության ցանկությունը վարկաբեկելու քաղաքական շարժումը, որի ղեկավարն է երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը:





























