Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-կանադական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար եւ հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-կանադական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, ինչպես նաեւ անդրադարձել են հոկտեմբեր ամսին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: