Հարավաֆրիկյան Հանրապետությունում ուղեւորատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Ինչպես հաղորդվում է SABC News-ի թվիթերյան էջին, ինքնաթիռն ընկել է Պրետորիայում: Այս պահի դրությամբ հաղորդվում է մոտ 20 զոհի մասին, ուղեւորներից մեկի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները եւ բժիշկները: