Պակիստանում հուլիսի 25-ին կայանալիք ընտրությունների ժամանակ ընտրատարածքները կհսկեն անվտանգության ավելի քան 371 հազար աշխատակիցներ։ Այդպիսով, բանակը մտադիր է հսկել «ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները», հայտարարել է բանակի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ասիֆ Գաֆուրը, փոխանցում է AP-ն։

Նրա խոսքով, բանակը կապահովի 85 000 ընտրատարածքում անվտանգությունը եւ կկատարի ընտրությունների հետ կապված այլ պարտավորություններ։ Միաժամանակ, նա նշել է, որ զինվորականները անուղղակի չեն մասնակցի քվեարկությանը։