Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին՝ ժամը 15.30-ին, Կիեւյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկից բերման է ենթարկվել Բելգիայի Թագավորության քաղաքացի, 1983 թ. ծնված Հայկ Ս.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հուլիսի 1-ից հետախուզվում էր Բելգիայի Թագավորության Ինտերպոլի ԱԿԲ կողմից Ինտերպոլի «diffsion» տեսքով միջազգային մակարդակով Բելգիայի օրենքի 2bis հոդվածի 1-ին մասի, 3բ, 4բ, 4-րդ եւ 6-րդ պարբերությունների, ինչպես նաեւ Բելգիայի քրեական օրենսգրքի 324bis, 324ter եւ 505 հոդվածների /հանցավոր խմբավորմանը մասնակցելը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելը, թմրանյութերի եւ հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառություն իրականացնելը/ մեղադրանքներով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայկ Ս.-ն տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ:

Հայկ Ս.-ի հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ եւ ՀՀ Գլխավոր դատախազություն: