Օդեսայի պատմաերկրագիտական թանգարանում փետրվարի 3-27-ին կանցկացվի «Խաչքարերը՝ հայկական մշակույթի սուրբ հուշարձաններ» ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի գլխավոր նպատակը ուշադրություն հրավիրելն է հայ էթնոսի մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտության վրա, Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթին հայտնել է այդ նախագծի համակարգող Արմեն Պետոյանը։
Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի (Ակկերման) քաղաքում տեղակայված է հայկական Սուրբ Օգսենտի եկեղեցին։ Այն գտնվում է քաղաքային պատմա-երկրագիտական թանգարանի ենթակայության ներքո։
Օդեսայի մարզի Կիլիա քաղաքում պահպանվել է Սուրբ Ն իկոլայի եկեղեցին, որը 15-րդ դարում կառուցվել է հայ համայնքի ներկայացուցիչների կողմից։
Այդ եկեղեցու մերձակայքում են գտնվում մի քանի մարմարակերտ շիրմաքարեր՝ խաչքարի պատկերներով։ Շիրմաքարերի կողքերին լավ պահպանվել են հայատառ գրություններ։
Դեռ 19-րդ դարում այդ գրությունները դարձել են Օդեսայի պատմության եւ հնագիտության հանրության գիտական ուսումնասիրությունների առարկան։





























