«Շնորհիվ մեր բանակի՝ մենք փայլուն հաղթանակներ ենք տարել, որոնք ոսկե տառերով կգրվեն երկրի նորագույն պատմության էջերում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

Պատգամավորը բարձր գնահատեց հայոց բանակի մարտունակությունը։

«Կարելի է ասել, որ Զինված ուժերում գրեթե թերություններ չկան»,- նկատեց Բոստանջյանը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդն իր անվտանգությամբ պարտական է հենց բանակին։

Նշենք, որ հունվարի 28-ին Հայաստանը նշում է ԶՈՒ 19-ամյակը։