ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում, թե Ռուսաստանը դեռեւս ԱՄՆ-ին թիրախ է համարում, փոխանցում է AP-ն:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե գտնում է նա արդյոք, որ ՌԴ-ն դեռեւս տրամադրված է ԱՄՆ-ի դեմ, Թրամփը շարժել է գլուխը եւ ասել․ «Ոչ»։ Նրա խոսքով, ոչ մի ամերիկյան նախագահ այնքան «կոշտ» չի եղել Ռուսաստանի նկատմամբ, ինչպես ինքը: Թրամփը հիշեցրել է Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների եւ ենթադրյալ ռուսական լրտեսների արտաքսման մասին: Թրամփը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «հասկանում է դա»: