«Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունը խորհրդարանի նախկին խոսնակ Դավիդ Բակրաձեին առաջադրել է որպես երկրի նախագահական ընտրությունների թեկնածու,հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Ընտրությունները կանցկացվեն այս տարվա աշնանը։
Նախագահական ընտրությունների ամսաթիվը կհայտարարվի քվեարկությունից 60 օր առաջ։
Բակրաձեն առաջադրվել է կուսակցության համագումարում, որն անցկացվել է Քութաիսիի սպորտի պալատում։
Դավիդ Բակրաձեն 2013 թվականին արդեն առաջադրվել է նախագահական ընտրություններում։ Այն ժամանակ նա «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածուն էր եւ զբաղեցրել է 2-րդ տեղը՝ պարտվել գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին։





























