Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հելսինկիում հիանալի  հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ որ ամերիկյան լիբերալ լրատվամիջոցներն ամեն կերպ փորձում են այդ կապերը բացասական լույսի ներքո ներկայացնել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Ես հիանալի հանդիպում եմ ունեցել Պուտինի հետ, եւ ստախոս լրատվամիջոցները գործադրել են իրենց բոլոր ջանքերը՝ այդ հանդիպման նշանակությունը նվազեցնելու համար: Սա շատ վատ է մեր երկրի համար»,- գրել է նա Twitter-ում:

Հուլիսի 16-ին Հելսինկիում կայացավ Պուտինի եւ Թրամփի առաջին լիաֆորմատ հանդիպումը: