Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր ստացած բազմաթիվ բաց եւ փակ նամակների հետքերով գնում է Գորիսի պետական համալսարան առկա խնդիրները քննարկելու եւ լուծելու համար:

«Գորիսի պետական համալսարանի հարգելի դասախոսներ, հուլիսի 26-ին, ժամը 17:00-ին կլինեմ Գորիսի պետական համալսարանում՝ առկա խնդիրները քննարկելու եւ լուծումներ գտնելու համար:

Քանի որ եղել են բաց եւ փակ նամակներ պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողներից, նրանց նույնպես հրավիրում եմ հանդիպման: Կհանդիպենք»,-գրել է նախարարը: