Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 10:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաեւ «Սանիթեք» ՍՊԸ-ի 2 ջրատար:

Պարզվել է, որ այրվում է 2000 խմ աղբ:

Հիշեցնենք, որ օրերս այս աղբանոցի վերաբերյալ ահազանգել էր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նաեւ տեսանկարահանել էր աղբանոցը: Իսկ արդեն այսօր գիշերը աղբանոցը սկսել է այրվել: Հարակից շենքերի բնակիչները բողոքում էին, որ խեղդվում են ծխի հոտից: