ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին «Կասպից ծովի ափին նավթով հարուստ նախկին խորհրդային այդ երկրում» ահաբեկչական սպառնալիքի առկայության մասին, հաղորդում է The Washington Post-ը:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվության համաձայն, «ԱՄՆ քաղաքացիների դեմ հարձակումների պոտենցիալ սպառնալիքը բավական բարձր է»:

Ադրբեջանում ԱՄՆ քաղաքացիները «պետք է պահպանեն զգոնությունը, հատկապես հասարակական վայրերում», ասված է հայտարարության մեջ:

Աղբյուրը չի հաղորդել, թե ինչը կարող է սպառնալիքի աղբյուր լինել եւ ով կարող է կանգնած լինել դրա հետեւում: