Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 25-ին, ժամը 09:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արմաշ գյուղի պոմպակայանի դիտահորի մեջ նկատվել է օձ, որին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձին եւ տեղափոխել անվտանգ տարածք: