ԵՄ-ն խստացրել է օդաչուների նախնական թռիչքային բժշկական զննության կանոնները՝ սահմանելով պարտադիր հոգեբանական ստուգումներ եւ ալկոհոլի թեստեր, ինչպես ԵՄ-ի երկրների թռիչքային անձնակազմի, այնպես էլ օտարերկրյա օդաչուների համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Եվրամիությունը ընդունել է անվտանգության նոր կանոններ՝ խստացնելով օդաչուների եւ բորտուղեկցորդների հոգեկան առողջության վերաբերյալ կանոնները: Նոր կանոնները ընդունվել են 2015-ին 9525 Germanwings չվերթի կործանումից հետո», - ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ:




























