Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է Տաճարի լեռան վրա՝ Երուսաղեմի պատմական կենտրոնի սրբավայրում տեղի ունեցած արաբական անկարգությունների 24 կասկածյալների: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Ավարտելով գործողությունը, որն իրականացվում էր այդ թվում մզկիթներից մեկում, ոստիկանները, ըստ լրատվամիջոցների, վերականգհնել են հավատացյալների մուտքը համալիրի տարածք:
«Ընդհանուր առմամբ Տաճարի լեռան վրա անկարգությունների մասնակիցներից, որոնք սկսվել են ուրբաթ օրվա աղոթքից հետո, 24 կասկածյալ է ձերբակալվել», — նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Ըստ իրավապահների վարկածի՝ վեճն առաջացել է մի քանի տասնյակ արաբների սադրանքներից հետո, որոնք անհայտ պատճառով քարեր եւ հրավառություն են սկսել նետել:





























