Գերմանական ZDF եւ WDR մեդիա ընկերությունները ռուս հաքերների հարձակմանն են ենթարկվել: Երկու հասարակաիրավական ընկերությունների IT ցանցերը հունիսի սկզբին ենթարկվել էին Sandworm հաքերային խմբի հարձակմանը, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով AFP գործակալությանը:
Գերմանիայի դաշնային դատախազությունը մտադիր է հետաքննությունը հանձնարարել Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային հողի քրեական գործերով զբաղվող գերատեսչությանը:
Der Spiegel-ը հաղորդել է, որ ռուս հաքերների թիրախ կարող էր դառնալ նաեւ Շպիցի շվեյցարական լաբորատորիան, որը մասնկացել է Բրիտանիայում լրտես Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը թունավորած նյութի անալիզին:





























