Էկվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորրեան քննադատել է Էկվադորի ներկայիս առաջնորդ Լենին Մորենոյին, ով, ըստ նրա, ԱՄՆ-ի հետ գործարք է կնքել WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժի ճակատագրի վերաբերյալ, հաղորդում է «Վզգլյադ»-ը:
Կորրեան հայտարարել է, որ Մորենոն «կեղծավոր», եւ նա արդեն գործարք է կնքել ԱՄՆ-ի հետ Ասանժի վերաբերյալ: «Այժմ նա պարզապես փորձում է քաղցրացնել հաբը, ասելով, որ նա երկխոսություն կվարի», - ասել է Էկվադորի նախկին նախագահը:
Ըստ նրա, թեեւ Մորենոն խոսում է երկխոսության անհրաժեշտության մասին, ամեն ինչ արդեն համաձայնեցվել է բրիտանական իշխանությունների հետ:
«Էկվադորի դեսպանատանը Ասանժի օրերը հաշված են», - ասել է Կորրեան՝ ընդգծելով, որ WikiLeaks-ի հիմնադրին ապաստան են տրամադրել, քանի որ իրավիճակի պատշաճ քննության երաշխիք չկար:
Կորրեայի խոսքով, Լենին Մորենոն այպես էլ «չի հասկացել» որն է Ասանժի հետ կապված խնդիրը:
Նախկինում Լենին Մորենոն ասել էր, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ստիպված կլինի լքել Լոնդոնում երկրի դեսպանատունը:





























